Արդյո՞ք մենք ուզում ենք, որ լուծումը լինի խաղաղություն տարածաշրջանում, բայց առանց մեզ. Օրբելյան | Region

Արդյո՞ք մենք ուզում ենք, որ լուծումը լինի խաղաղություն տարածաշրջանում, բայց առանց մեզ. Օրբելյան

Մայիս 10,2024 22:23

Հայաստանի ժողովուրդը մանդատ տվել է գաղափարներին, որոնք երկու տարի անց գնում են տրամագծորեն հակառակ ուղղությամբ, REGIONSTV-ի հետ զրույցում նշեց միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Տավուշից մեկնարկած ու Երևանում շարունակվող գործողություններին, քայլերթերին, հանրահավաքին ու անհնազանդության գործողություններին:

«Չի տրվում ողջամիտ բացատրություն՝ մինչև որտեղ ենք հանձնելու, որից հետո պատերազմելու ենք, որովհետև Ադրբեջանը շատ պարզ ասել է՝ ինչ է ուզում՝ Հայաստանի վերացում»:

«Ուժի կիրառումը արգելված է միջազգային իրավունքում, եթե Ադրբեջանը  խախտում է այդ պայմանը, կխախտի նաև սահմանի դեպքում: Ոչ մեկը դեմ չէ սահմանզատմանը, ոչ մեկը դեմ չէ սահմանագծմանը, ոչ մեկը դեմ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, խնդիրն այն է՝ ինչ գնով, ինչ ընթացակարգով, ինչ պայմաններում է դա արվում», -ընդգծեց Օրբելյանը:

Նորություններ