«Զգալով այս վերահաս վտանգը՝ ես չեմ կարող դիտորդի կարգավիճակում լինել»
«Զգալով այս վերահաս վտանգը՝ ես չեմ կարող դիտորդի կարգավիճակում լինել»: Գորիսի պետական համալսարանի եւ պետական քոլեջի դասախոս Արտուր Խոջաբաղյանը գործադուլ է հայտարարել։
Միանալով տավուշյան «Հանուն հայրենիքի» նախաձեռնությանը Արտուր Խոջաբղյանը իր քայլը համարեց ժեստ` ի աջակցություն գործող շարժմանը։
ՖԲ հարթակում հայտարարելով իր որոշման մասին վերջինս կոչով դիմել է նաև գործընկերներին և երիտասարդությանը, որ հնարավորության դեպքում տարբեր ակցիաններով միանան շարժմանը։
«Ես տեսնում եմ, որ գործող վարչակարգը թշնամու կողմից նբարձրացված բոլոր պայմանները կատարում է, նույնիսկ եթե դրանով խախտվում է ՀՀ սահմանադրական կարգը։
Իսկ թշնամու պայմանների մեջ է մտնում ադրեբջանցիների բնակեցումը Սյունիքում, նրանց անվտանգության ապահովումը, ինչպես նաեւ Զանգեզուրի միջանցքի հարցը։ Այս գործընթացը մի տեղ պետք է կանգ առնի եւ դա հնարավոր է միայն համազգային ընդվզման դեպքում։
Զգալով այս վերահաս վտանգը՝ ես չեմ կարող դիտորդի կարգավիճակում լինել, երբ տասնյակ հազարավոր իմ քույրեր եւ եղբայրներ անհնազանդության գործողություններ են իրականացնում մայրաքաղաք Երեւանում կանգնեցնելու համար թշնամու ճնշման տակ գործող իշխանությունների պարտվողական կեցվածքը»֊ նշված է նրա հայտարարության մեջ։