Ոչ թե Ֆեյսբուքում քննարկել, թե ինչ է լինելու վերջը, այլ աշխատել և հարկեր վճարել. «Լոֆթը» և Ամալյան | Region

Ոչ թե Ֆեյսբուքում քննարկել, թե ինչ է լինելու վերջը, այլ աշխատել և հարկեր վճարել. «Լոֆթը» և Ամալյան

Հունիս 01,2021 20:00

Ավելի քան չորս տարի Գյումրիում գործում է սիրված ժամանցի վայրերից մեկը՝ «Լոֆթը», որն ունի ուրույն ձեռագիր քաղաքում գուցե նաև այն պատճառով, որ գործադիր տնօրենը գեղեցիկ սեռի ներկայացուցիչ է:

Կինը և բիզնեսը կարող են այնքան ներդաշնակ լինել, այլ հարց է, որ կանայք են հաճախ իրենց պրոցեսներից դուրս դնում: Որևէ դժվարություն միայն այն պատճառով, որ կին է, Ամալյա Թումասյանը չի ունեցել:

Իսկ դժվարություններ, որ հենց կոլորիտային Գյումրիում են աշխատում, ինչքա՜ն ասես… Օրինակ՝ հրավիրատոմսը էլեկտրոնային հասցեով ուղարկելը ո՞րն է, սա հարաբերությունների խզման լուրջ պատճառ կարող է դառնալ…

Ի՞նչ է «Լոֆթը»… թիմակիցների համար տուն, ապրելակերպ, հյուրերի համար տեղ, որտեղ կարող են լավ ժամանակ անցկացնել, կրթվել, նոր ծանոթություններ հաստատել:

հանոցի ընձեռած հնարավորություններից և ընկերների համար համեղ ուտեստ պատրաստել:

Վերջերս նաև իր աշխատանքն է սկսել հոսթելը, որը քաղաք այցելող զբոսաշրջիկներին առաջարկում է գիշերակացի հնարավորություն՝ մատչելի գներով:

Կենտրոնի գործադիր տնօրենը մասնագիտությամբ մոլեկուլյար կենսաբան է: Ընտրած մասնագիտությունից շատ հեռու ոլորտում աշխատելը փոխել է շատ բան: Հիմա արդեն դժվար է պատկերացնել՝ երբևէ կուզենա՞, ասենք, գիտությամբ զբաղվել: «Լոֆթում», դրանից առաջ ՀԿ սեկտորում աշխատանքի արդյունքում կենսակերպ է դարձել շատ ակտիվ առօրյան՝ լի բազմաթիվ գաղափարներով, հնարավորություններով:

Թե ինչ բացասական ազդեցություն թողեց համավարակը, հետո պատերազմը և հետպատերազմական ծանր ընթացքը, որի միջով անցնում ենք, նկարագրելի չէ. գործունեությունը դադարեցրած բազմաթիվ ընկերություններ, գործազրկության աճ… «Լոֆթը» ևս լուրջ վնասներ կրեց՝ դռները փակելով շուրջ մեկ տարի:

Պատերազմը սակայն սթափեցրեց նաև իրենց: Ասում է՝ հասկացանք, որ անելիք ունենք, պետք է շարունակել աշխատել և արարել, հակառակ պարագայում պարտությունից դասեր չենք քաղի և ոտքի չենք կանգնի: Միայն ուժեղ տնտեսությամբ երկրի վերքերը կամոքվեն:

Ուրախությամբ է արձանագրում, որ Գյումրիում զբոսաշրջիկների հոսք կա, հետզհետե ավելանում են հետաքրքիր ժամանցի վայրերը: Սա հուսադրող է, որ մղձավանջը կարելի է հաղթահարել, միայն թե յուրաքանչյուրն իր ներդրումն ունենա, իր աշխատանքն անի ավելի լավ, ավելի նվիրումով, ավելի պատրաստակամ… Սա նշանաբան է Ամալյայի համար՝ ոչ թե գրել, թե ինչու է ամեն ինչ այսքան վատ, այլ անել բաներ, որոնք ավելի լավը կդարձնեն մեր քաղաքը, մեր երկիրը:

Նորություններ