Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսն կայցելի Հայաստան | Region

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսն կայցելի Հայաստան

Մայիս 13,2024 21:51

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և առևտրի հարցերով ԵՄ հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը Երևանում չորեքշաբթի և հինգշաբթի օրերին կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան հանդիպմանը և գործարար համաժողովին՝ ներկայացնելով Եվրոպականն միությունը։ Գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսն իր առաքելության շրջանակում կմասնակցի «Կրիտիկական հումքի» վերաբերյալ պանելային քննարկմանը, ինչպես նաև ներկա կգտնվի ՎԶԵԲ-ի և Ղազախստանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը, որը հանքարդյունաբերության ոլորտի կայուն զարգացմանն ուղղված ԵՄ-Ղազախստան «Կրիտիկական հումքի վերաբերյալ ճանապարհային քարտեզի»  իրականացման մաս է: Նա կմասնակցի նաև ՎԶԵԲ-ի Կառավարիչների խորհրդի լիագումար նիստին:

Գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը կհանդիպի Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին։ Մասնավորապես նա կհանդիպի ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև ՀՀ փոխվարչապետներ՝ Մհեր Գրիգորյանին և Տիգրան Խաչատրյանին։ Նախատեսվում են հանդիպումներ Մոլդովայի փոխվարչապետ Դումիտրու Ալաիբայի և Եգիպտոսի միջազգային համագործակցության նախարար տիկին Ռանիա Ալ-Մաշաթի հետ:

«Ազդեցության համատեղ գործադրում» խորագրի ներքո ՎԶԵԲ 2024 տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը գլոբալ հարթակ է քննարկելու, թե ինչպես օգնել տնտեսություններին մշտապես փոփոխվող աշխարհում հարմարվել և զարգանալ: Այս տարվա ծրագրում ներառված են բարձր մակարդակի հանդիպումներ, պանելային քննարկումներ, բանախոսներ, որոնք կանդրադառնան առանցքային գլոբալ թեմաների՝ ֆինտեխից և կիբերանվտանգությունից մինչև կայուն ենթակառուցվածքներ և տնտեսական ընդգրկում: Հինգշաբթի օրը՝ «Կրիտիկական հումք» խորագրով պանելային քննարկում կկազմակերպվի ուղիղ հեռարձակմամբ:

Նորություններ