ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Մայիս 13,2024 23:12
ԱՄՆ-ն, ինչպես նախկինում, հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հնարավոր է։ Այդ մասին ասել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ ճեպազրույցի ժամանակ․
«Մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հնարավոր է․ պետքարտուղարը և մյուսները շարունակում են ակտիվորեն զբաղվել այս հարցով: Կողմերի միջև բանակցությունների ընթացքի մասին որևէ տեղեկություն չունեմ, բայց մենք կշարունակենք աջակցել այդ գործընթացին», – նշել է նա։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
