Բջջային կապի ալեհավաք կայան՝ եկեղեցու ավերակների վրա
Մայիս 15,2024 10:55

Գեղարքունիքի մարզում գտնվող Դրախտիկ գյուղը շուրջ 1000 բնակիչ ունի: Այն վերաբնակեցվել է 1989թ.-ից: Այստեղ են հաստատվել Ադրբեջանի տարբեր շրջաններից, նաև օկուպացված հայկական բնակավայրերից տեղահանված մեր հայրենակիցները:
«Գյուղը ժամանակին բնակեցված է եղել ադրբեջանցիներով, որոնք պարբերաբար փորձել են վերացնել հայկական հետքը»,- REGIONSTV-ի հետ զրույցում հայտնեց պատմաբան Արարատ Մովսիսյանը:
Դրախտիկ բնակավայրի մոտակայքում՝ բլրի վրա, տեսանելի են հին եկեղեցու ավերակները: Վայրը մասնագիտական ուսումնասիրության չի ենթակվել, ավելին, բջջային կապի օպերատորներից մեկը հենց տարածքում ալեհավաք կայան է կառուցել՝ բետոնե հիմքով:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նորություններ

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են. Տեղի համայնքապետ
22:05 06-06-2025

Անչափահասների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
20:27 06-06-2025

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում
12:02 06-06-2025