«Զավեշտալի է ձերբակալության հիմքը». հայտարարություն
Երեկ գիշեր ՀՀ ոստիկանությունը ձերբակալել է Ազատազէն ԿՀԿ համահիմնադիր, խորհրդի անդամ Իշխան Գևորգյանին և ևս 4 ընկերների՝ ապօրինի հրազեն, պայթուցիկ նյութեր, պայթեցման սարքերի ձեռք բերման և տեղափոխման կասկածանքով: Այս մասին հայտարարություն է տարածել«Ազատազէն» ԿՀԿ-ն՝ նշելով, որ այս երիտասարդների փաստաբաններն են Տարոն Բաղդասարյանը եւ Վարազդատ Հարությունյանը:
«Զավեշտալի է ձերբակալության հիմքը, քանի որ բոլորը գիտեն այդ թվում ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները, որ Իշխանը մշտապես եղել է օրինական և գիտելիքի հիման վրա զենք ունենալու քարոզի, կարգավորումների և աշխատանքների առաջամարտիկներից մեկը:
Մեր աջակցությունն ենք հայտնում Իշխանին և տղաներին, և ձեռնարկելու ենք բոլոր օրինական միջոցները մեր ընկերների իրավունքների պաշտպանության համար»,-ասված է հայտարարությունում:
Ձերբակալվածներն են Իշխան Գևորգյանը, Հրաչյա Թովմասյանը, Գարրի Ավագյանը, Անդրանիկ Եղոյանը և Հայկ Մեսրոպյանը: