Կա վտանգ, որ Բաքուն, իր նախընտրած տեղերում «ճշտումներից» հետո, գործընթացը կկանգնեցնի. ԱԺ պատգամավոր | Region

Կա վտանգ, որ Բաքուն, իր նախընտրած տեղերում «ճշտումներից» հետո, գործընթացը կկանգնեցնի. ԱԺ պատգամավոր

Մայիս 16,2024 15:00

«Կա վտանգ, որ Ադրբեջանը, իր նախընտրած սահմանային հատվածներում «սահմանային ճշտումներ» իրականացնելուց հետո, գործընթացը կկանգնեցնի. սա է նաև պատճառը, որ մարդիկ դա համարում են ոչ թե սահմանային ճշգրտում, այլ ադրբեջանական օրակարգի միակողմանի սպասարկում»:

REGIONSTV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպմանն ու կազմած արձանագրությանը:

«Փաստաթուղթը նախ պետք է գնա Սահմանադրական դատարան, հետո Խորհրդարան, որպեսզի ստանա միջպետական կարգավիճակ»,-ընդգծեց պատգամավորը: Բացի այդ, ըստ Աբրահամյանի, վտանգավոր է նաև ադրբեջանական ճնշման պայմաններում իրականացվող տեղային դելիմիտացիա-դեմարկացիան:

 

Նորություններ