Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ թաց ձյան տեսքով։ Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի լեռնային շրջաններում օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ։
Երևան քաղաքում՝
Մայիսի 18-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Մայիսի 18-20-ին, 21-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 18-ի գիշերը առանձին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։ Մայիսի 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 18-ի գիշերը աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով։
Երևան քաղաքի մայիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 29.8°C (2019թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան 6.8°C (1994թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 16.4°C