Ընդդիմադիրների մանդատն այս պահին ավելի շատ է պետք. սահմանադրագետ | Region

Ընդդիմադիրների մանդատն այս պահին ավելի շատ է պետք. սահմանադրագետ

Մայիս 18,2024 16:36

«Մի շարք ոլորտներին զուգահեռ հարվածի տակ է նաև մեր իրավական անվտանգությունը՝ հաշվի առնելով, որ իրավական պետության հենասյունային սկզբունքները իշխանության կողմից պարբերաբար ոտնահարվում են: Միջազգային փաստաթղթեր են ստորագրվում գործադիրի ղեկավարի կողմից առանց ներպետական վավերացման գործընթացների»,-նշեց Մելոյանը: Նրա խոսքով՝ տասնյակի են հասնում փաստաթղթերը, որոնք ընդունվել են առանց ներպետական վավերացում անցնելու, մինչդեռ սա հակակշիռ ապահովող մեխանիզմ է և իրավական պետության հենասյունն է:

«Այդ փաստաթղթերից են նոյեմբերի 9-ի փաստաթղթից սկսած Գրանադայով վերջացրած, վերջին օրերին էլ սահմանազատման գործընթացին առնչվող արձանագրություններն են»:

Արդյո՞ք խորհրդարանը կարող է լուծարվել, եթե ընդդիմադիր պատգամավորները վայր դնեն մանդատները: Ըստ Մելոյանի՝ օրենքում այդպիսի հիմք չկա, սահմանադրաիրավական ճգնաժամ կարող է առաջանալ, բայց դա արձակման հիմք չէ.

«ՔՊ-ականները կարող են շատ հանգիստ շարունակել խորհրդարանի աշխատանքը: Ընդդիմադիրների  մանդատն այս պահին ավելի շատ է պետք»,-նշեց մասնագետը:

Նորություններ