Մասնավոր զրույցում նրան ասել են՝ գնա, հետ քաշվիր, հակառակ դեպքում՝ կգանք, կգրավենք ուժով. իրավապաշտպան | Region

Մասնավոր զրույցում նրան ասել են՝ գնա, հետ քաշվիր, հակառակ դեպքում՝ կգանք, կգրավենք ուժով. իրավապաշտպան

Մայիս 19,2024 13:20

«Սահմանազատում և սահմանագծում պետք է տեղի ունենա երկու խաղաղ հարևանների միջև: Երևանի ու Բաքվի միջև մեկնարկած սահմանազատմանը պետք է նախորդեր խաղաղության համաձայնագիրը, մինչդեռ այսօր Հայաստանը պարտադրված է մասնակցում այս գործողություններին»: Նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Ըստ նրա՝ եթե 2021թ.-ի արտահերթ ընտրություններին մեր ընտրողը լիներ սառնասիրտ, տրամաբանող և մտածող, չտրվեր վախերին ու հույզերին, այդ ընտրության արդյունքում կփոխվեր բանակցողը, և շատ հնարավոր է, որ այս պատկերը չունենայինք:

«Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը անփորձ էին, և այս ծանր պայմաններում չէին կարող հասնել հայանպաստ լուծումների: Հայաստանը պարտադրված քայլերի է գնում, բոլորի համար ակնհայտ է, քանիցս Փաշինյանն է ասել՝ եթե հետ չքաշվենք, պատերազմ կսկսվի, դա նշանակում է, որ մասնավոր զրույցի ժամանակ նրան ասել են՝ գնա և հետ քաշվիր, հակառակ դեպքում՝ կգամ և կգրավեմ ուժով»,-ավելացրեց Հարությունյանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ այսօր գոնե պետք է հասնել նրան, որ ադրբեջանական կողմն իր հերթին դուրս գա այն տարածքներից, որոնք իրեն չեն պատկանում, բայց այս բանակցողների պարագայում սրան հասնելը բարդ եմ համարում:

Նորություններ