Հայ-թուրքական սահմանին ամենամոտ գյուղերից մեկը. կյանքը՝ Բագարան համայնքում
Փետրվար 08,2022 16:52
Սահմանամերձ Բագարանը մոտ 700 բնակիչ ունի։ Գյուղը 60-ականներից խմելու ջուր չունի։ Խմելու ջուրը գյուղացիները վերցնում են գյուղի ծայրամասում գտնվող բնական աղբյուրից, ընդհանուր օգտագործման և կենդանիների համար մայր ջրատարից։
Ձմռանը, երբ ջրատարի ջուրը սառում է, ձնհալից գոյացած ջուրն են սպառում։ Բագարանում խնդիրներ շատ կան, գյուղի հին մթերային խանութը պարտքերի պատճառով փակվել է, նոր բացվածի սեփականատերը վստահ չէ, որ երկար կաշխատի մթերքի ապառիկ վաճառքի պայմաններում։
Գյուղը գազաֆիկացված չէ, միջհամայնքային տրանսպորտից օգտվելու հնարավորությունից տասնյակ տարիներ զրկված է։ Բայց բագարանցիների համար մտահոգիչը ջուրն է։