Առաջին լուսանկարը ուղղաթիռի կործանման վայրից. ովքեր են եղել Իրանի նախագահի հետ | Region

Առաջին լուսանկարը ուղղաթիռի կործանման վայրից. ովքեր են եղել Իրանի նախագահի հետ

Մայիս 20,2024 10:46

ISNA գործակալությունը հրապարակել է առաջին լուսանկարը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման վայրից:

Լուսանկարում կարող եք տեսնել մուգ կետ անտառապատ լեռան լանջին:

Ինչպես հաղորդում է Tasnim-ը, նախագահի շարասյունը ներառում էր երեք ուղղաթիռ։ Վթարված ուղղաթիռի մեջ են եղել նաև Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալիք Ռահմատին, նահանգի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Մոհամմադ ալ-Հաշեմը։

Դեպքի վայրում աշխատել են Իրանի ԶՈւ, ոստիկանության և Կարմիր մահիկի ներկայացուցիչները, սակայն փրկարարական գործողությունը լրջորեն բարդացել է եղանակային պայմանների և տեղանքի պատճառով։

Նորություններ