Նիկոլ Փաշինյանի «երազանքի» հետքերով. համայնքների կալանավորված ղեկավարներ և կառավարման ճգնաժամ ՏԻՄ-երում. «Region 5+»
-Վանաձորը չունի համայնքապետ: Ընտրություններից 10 օր անց հաղթած թեկնածուն կալանավորվեց: Ի՞նչ է կատարվում հիմա:
— Գորիսը կառավարվում է կալանավայրից. hաղթած թեկնածուն թե՛ քարոզչության, թե՛ քվեարկության ընթացքում գտնվել է անազատության մեջ։
-Անիշխանությո՞ւն, թե՞ մանդատից հրաժարված թեկնածուի իշխանություն: Կրքերը հանդարտ չեն Շիրակի մարզի Ամասիա համայնքում:
— Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքներն ունիկալ են այլ առումով: ՏԻՄ ընտրություններին այս համայնքներում եղել է 0 տոկոս մասնակցություն:
— Փարաքարում կրքերը ժամանակավորապես հանդարտվել են, բայց հանգուցալուծում չեն ստացել։ Այստեղ քաղաքական ուժերը կիսել են համայնքապետի պաշտոնը։
— Իսկ Գյումրիում չհաղթած «Քաղաքացիական պայմանագիրը» շարունակում է պաշտոնների փայատեր դառնալ. 2 փոխքաղաքապետի պաշտոն ստանալուց հետո դեռ հավակնություններ կան:
— Իսկ մայրաքաղաք Երևանում 2018թ. հեղափոխության ալիքով իշխանության եկածներն անվստահություն հայտնեցին Հայկ Մարությանին: Երևանը ունի նոր քաղաքապետ, բայց տարիներով չլուծված հին խնդիրներ։
Դիտեք «Ռեգիոն 5+»-ի փետրվարի 12-ի թողարկումը: