Գեղամասարցի Ներսեսը ստանձնել է դեպի ջրվեժ տանող ճանապարհը հարթելու գործը
Մայիս 23,2024 10:45
Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի մոտակայքում գահավիժող սահանքային ջրվեժների մի հրաշալի կասկադ կա՝ բաղկացած ջրառատ 3 ջրվեժներից, սակայն այնտեղ տանող ճանապարհ չկա։
Դեպի Գեղամասարի ջրվեժներ տանող ճանապարհը հարթելու գործը ձեռնարկել է գեղամասարցի Ներսես Սահակյանը։ Սեփական ուժերով, բացի ճանապարհը բացելուց, ուզում է մոտակայքում նաև հարմարություններ ստեղծել զբոսաշրջիկների համար։
Երբեմն նրան օգնության են գալիս Գեղամասարի դպրոցականները։
Գեղարքունիքի մարզի այս գողտրիկ տարածքը կարող է դառնալ պահանջված երթուղի զբոսաշրջիկների համար։


Հեղինակ՝ Հարություն Հարությունյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից)

Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
