Կարտոֆիլը դարձել է անասնակեր. Շիրակի գյուղերի ամբարներում տոննաներով կարտոֆիլ է փչանում | Region

Կարտոֆիլը դարձել է անասնակեր. Շիրակի գյուղերի ամբարներում տոննաներով կարտոֆիլ է փչանում

Մայիս 23,2024 14:00

Արդեն 2-րդ տարին է՝ Շիրակի մարզում կարտոֆիլ մշակողները եկամուտ չեն ստանում: Արտահանում չկա, ստացված բերքը պահանջարկից մի քանի անգամ ավելին է: Գյուղացու ամբարներում տոննաներով կարտոֆիլը փչանում է, իրացնել չեն կարող, էժանացնելը վիճակը չի փոխում, կորուստներն են մեծացնում: Ըստ գյուղացիների՝ ելքը մնում է անասուններին կարտոֆիլով կերակրելը, ասում են՝ գոնե կաթը կավելանա:

Հայաստանում երկրորդ հացն է համարվում կարտոֆիլը, որի, ինչպես նաև ցորենի աճեցումը երկրի համար պարենային անվտանգության խնդիր է, բայց պետությունը ոչինչ չի ձեռնարկում տեղական արտադրողին աջակցելու համար, ավելին, ներկրումն էլ իր հերթին է խնդիրներ ստեղծում հողագործների համար:

Նորություններ