ՏԻՄ ընտրություններից հետո ի՞նչ իրավիճակ է Արմավիր եւ Փարաքար խոշորացված համայնքներում | Region

ՏԻՄ ընտրություններից հետո ի՞նչ իրավիճակ է Արմավիր եւ Փարաքար խոշորացված համայնքներում

Փետրվար 17,2022 15:27

Արմավիրի մարզի 97 համայնքները 2021թ. դեկտեմբերի 5-ին վերածվեցին 7 խոշորացված և մեկ էթնիկ համայնքի։

Քվեարկությունը մարզում անցավ առանց ցնցումների, 3 ընտրատարածքում ոչ մի խախտում չարձանագրվեց,  բողոք-դիմում չգրանցվեց։ 7 խոշորացված համանքներից մեկում համայնքապետի պաշտոնը դարձավ կռվախնձոր։ Փարաքարում կրքերը ժամանակավորապես հանդարտվել են, բայց հանգուցալուծում չեն ստացել։

Արմավիր խոշորացված համայնքում միակուսակցական ավագանու նիստերում քննարկումներ, որպես այդպիսին, տեղի չեն ունենում։

Փարաքար խոշորացված համայնքում իրավիճակը տարբերվում է մնացած բոլոր համայնքներից։ Այստեղ ձայների մեծամասնությունը ստացած և ամենաշատ մանդատ ունեցող կուսակցությունը մնացել է լուսանցքում, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերը կիսել են համայնքապետի պաշտոնը։

Նորություններ