Ալենը 15 տարեկանում որոշել է ֆինանսապես անկախ լինել և կատարել է առաջին քայլը
Մայիս 24,2024 12:45

16-ամյա գորիսեցի Ալեն Աթանեսյանն աշխատանքի է անցել դեռ մեկ տարի առաջ։ 15 տարեկանում որոշել է իր ծախսերն անձամբ հոգալ և ամառային արձակուրդների ժամանակ սկսել է սիրած գործով` լուսանկարչությանբ զբաղվել։ Ծրագրավորող դառնալու երազանքը համատեղել է սիրած զբաղմունքի հետ՝ լուծելով նաև ֆինանսապես անկախ լինելու խնդիրը։
Ալենը սովորում է Գորիսի պետական քոլեջում։ Դասերից հետո գալիս է ստուդիա և մոռանում ժամանակի մասին։ Նպատակին հասնելու ուղին սեփական օրինակով է ցույց տալիս հասակակիցներին՝ առաջարկելով նաև իր օգնությունը։

Միլլանա Լալայան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից)