Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 25-26-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում այդ թվում և Երևանում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 25-ին կնվազի 5-7 աստիճանով, 27-29-ին նույնքանով կբարձրանա։
Երևան քաղաքում՝
Մայիսի 25-26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ։ Մայիսի 27-29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Մայիսի 25-26-ին ողջ հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-ին առանձին շրջաններում, 28-29-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 25-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 27-29-ին նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքի մայիսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 32.2°C (1989թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան 5.7°C (1991թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 18.2°C