Օլ․ վարկանիշային մրցաշար․ Ռաֆայել Հովհանիսյանը հաղթեց մեկնարկային մենամարտում | Region

Օլ․ վարկանիշային մրցաշար․ Ռաֆայել Հովհանիսյանը հաղթեց մեկնարկային մենամարտում

Մայիս 25,2024 14:48

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացվող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի փոխչեմպիոն, 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, որի մրցակիցը որակավորման փուլում Վենեսուելայի ներկայացուցիչ Դիեգո Պերեիրան էր:

Մայիսի 25-ին ռինգ դուրս կգա նաեւ Բարեղամ Հարությունյանը։ Եվրոպայի փոխչեմպիոնը 51 կգ քաշային կարգի որակավորման փուլում կմենամարտի Թունիսի ներկայացուցիչ Էդին Ալա Զիդինի հետ: Հարությունյանի մասնակցությամբ մենամարտը տեղի կունենա երեկոյան մրցահերթում:

Մայիսի 24-ին որակավորման փուլում հաղթանակ էին տարել 57 կգ քաշային Արթուր Բազեյանը եւ 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը։

Հայաստանը վարկանիշային մրցաշարին մասնակցում է 10 բռնցքամարտիկով՝ 7 տղամարդ, 3 կին: Հայ բռնցքամարտիկները դեռեւս չունեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Կարեն Աղամալյանի գլխավորությամբ վերջին վարկանիշային մրցաշարին մասնակցում են Բարեղամ Հարությունյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ),

կանանցից՝ Անուշ Գրիգորյանը (52 կգ), Եկատերինա Սիչեւան (54 կգ ) եւ Անի Հովսեփյանը (66 կգ):

Մայիսի 26-ին պայքարի մեջ կմտնի 63,5 կգ քաշայի Նարեկ Հովհաննիսյանը, որը որակավորման փուլում ուժերը կչափի թուրք Միզան Այկոլի հետ: Հովհաննիսյանը պայքարում կլինի ցերեկային մրցահերթում:

Մայիսի 28-ին օլիմպիական ուղեգրերի համար պայքարը կսկսի կանանց Հայաստանի հավաքականը: Առաջինը ռինգ դուրս կգա Եվրոպայի բրոնզե մեդալակիր Եկատերինա Սիչեւան: Մեկնարկային 1/16 եզրափակիչում Սիչեւայի մրցակիցը կլինի Շվեդիայի ներկայացուցիչ Սառա Սվինսոնը:

Մայիսի 29-ին Կարեն Աղամալյանի գլխավորած թիմից ռինգում կլինեն Դավիթ Չալոյանը (+92 կգ) եւ Անի Հովսեփյանը (66 կգ):

Մեկնարկային 1/16 եզրափակիչում Չալոյանը ուժերը կչափի Բահրեյնը ներկայացնող Դենիս Լատիպովի հետ: Չալոյանը ռինգ դուրս կգա ցերեկային մրցահերթում:

Երեկոյան մրցահերթում պայքարի մեջ կմտնի Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը, որը կմեկնարկի 1/16 եզրափակիչից: Մրցակիցը Նիգերիայի ներկայացուցիչ Բլեսինգ Օրայկվեն է:

Մայիսի 30-ին ցերեկային մրցահերթում պայքարը կսկսի Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ): Մեկնարկային 1/16-րդ եզրափակիչում Մանասյանը կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Բոբան Իլիոսկինի հետ:

Մայիսի 31-ին ռինգ դուրս կգա Անուշ Գրիգորյանը (50 կգ): Մեկնարկային 1/16 եզրափակիչում Անուշ Գրիգորյանի մրցակիցը կլինի Իռլանդիայի ներկայացուցիչ Դանիա Մուրհաուսը: Գրիգորյանը կմասնակցի ցերեկային մրցահերթում:

Օլիմպիական վարկանիշային մրցաշարը կկավարտվի հունիսի 3-ին:

Ֆոտո՝ ՀԲՖ 

Նորություններ