Մարտակերտի քաղաքապետը երկու ամսով կալանավորվեց
Մայիս 25,2024 21:16
Մարտակերտի քաղաքապետՄիշա Գյուրջյանը երկու ամսով կալանավորվեց: Այս մասին հայտնել է Գյուրջյանի փաստաբանը` Արսեն Բաբայանը:
Նա հայտնել է, որ դատարանը` դատավոր Դավիթ Աղրամանյանի նախագահությամբ կիրառեց 2 ամիս կալանք Մարտակերտի քաղաքապետի նկատմամբ։
Ավելի վաղ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ քաղաքական հետապնդում է իրականացվում արցախցի քաղաքապետերի նկատմամբ, որոնք մասնակցել են Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը:
Նշենք, որ այսօր ձերբակալվել է Ստեփանակերտի քաղաքապետը, իսկ Ասկերանի քաղաքապետի նկատմամբ տնային կալանք է կիրառվել:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
