Փոքրիկ Մարիայի գլխավերեւում ժպտում է 19-ամյա եղբայրը. 100-ից ավելի որդեկորույս կանայք մայրանալու ուժ են գտել
Փետրվար 21,2022 16:21
Պատերազմում որդի կորցրածին մեծ ուժ է պետք կրկին մայրանալու։ Բայց 100-ից ավելի կանայք գտել են այդ ուժը և որոշել մայրանալ կրկին։ Պետությունն էլ որոշել է աջակցել։
Նրանց համար հանվում են մինչ այդ եղած սահմանափակումները՝ տարիքային, անզավակ լինելու հանգամանք և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում հաշվառված լինելու պայման։