ՀԿԵ-ն վերականգնողական աշխատանքներ է իրականացնում Հայաստանի հյուսիսում եղանակային վատ պայմանների պատճառով վնասված հատվածներում
Հայաստանի հյուսիսում եղանակային անբարենպաստ պայմանների և երկաթուղային գծերի վնասման պատճառով 26.05.2024 թ.- ից չեղարկվում են Երևան – Թբիլիսի-Երևան ուղղություններով միջազգային գնացքները:
Վրաստանի հետ երկաթուղային կապն ընդհատվել է: Ուղևորները գիշերել են «Այրում» կայարանում, առավոտյան ՀԿԵ-ի կողմից տրամադրվել է նրանց նախաճաշ և ավտոբուսներ Երևան տեղափոխվելու համար:
ՀԿԵ – ում ստեղծվել է օպերատիվ շտաբ ՝ գլխավոր տնօրենի գլխավորությամբ ։ Մի քանի կայաններ հեղեղվել են, երկաթուղային գիծը վնասվել է ։ Թե որքանով է վնասվել երկաթուղային գիծը և երբ կվերականգնվի երթևեկությունը, պարզ կլինի միայն այն բանից հետո, երբ ջուրը կիջնի և հնարավոր կլինի գնահատել ավերածությունների մասշտաբները:
Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար։
Տոմսերի վերադարձի վերաբերյալ ՝ այն ուղևորները, ովքեր տոմսերը գնել են առցանց, վերադարձը կատարում են նույն եղանակով, օգտվելով առցանց գնման հարթակից: Տոմսարկղերից տոմս գնած ուղևորները վերադարձը կատարում են նույն տոմսարկղներում:
Գնացքների երթևեկության վերականգնման մասին լրացուցիչ կհայտարարվի սոցիալական ցանցերի մեր էջերում և ՀԿԵ ՓԲԸ www.railway.am պաշտոնական կայքում։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։