Բագրատ Սրբազանը խնդրել է իր 30-ամյա հոգևոր ծառայությունը սառեցնել և անձնական պատասխանատվություն ստանձնել շարժման ողջ ընթացքի համար
Բագրատ Սրբազանը Վեհափառ հայրապետին խնդրել է իր 30-ամյա հոգևոր ծառայությոնը սառեցնել. Հանրահավաքին հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Նա նշեց, որ նկատի ունենալով լայն շրջանակների՝ վարչապետի թեկնածուն լինելու առնչությամբ իրեն առաջադրումը, Վեհափառ Հայրապետի հետ իր նախագահությամբ և հոգևոր եղբայների հետ քննարկումների արդյունքնում նշվել է, որ իր հոգևոր հանգմանքի հետ չի կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան։
«Այդ պատճառով, ես Վեհափառ հայրապետին և իմ հոգևոր եղբայրներին ներկայացնելով իրավիճակը՝ խնդրել եմ՝ այս 30-ամյա հոգևոր ծառայությունը սառեցնել և իմ անձնական պատասխանատվությունը ստանձնել ողջ այս ընթացքի համար։ Սա անձնական որոշում է՝ հաշվի առնելով այն ամբողջ զոհաբերությունը, ակնկալիքը, որ ես պատրաստ եմ դնելու իմ սրբազան հայրենիքի, իմ պետության զոհասեղանին»,-ասաց նա։
«Սրբազան վարչապետ»,-վանկարկեց ժողովուրդը։