ԲՏԱ նախարարությունը թարմացած տվյալներ է հաղորդում կապի օպերատորների աշխատանքի մասին | Region

ԲՏԱ նախարարությունը թարմացած տվյալներ է հաղորդում կապի օպերատորների աշխատանքի մասին

Մայիս 26,2024 21:22

Ucom – 2 կայան Ալավերդի քաղաքում շարունակում է աշխատել, իսկ 15 բջջային կայան դեռ գտնվում է խափանված վիճակում։ Օպտիկական կապը դեռ չի վերականգնվել՝ ճանապարհի փակ լինելու պատճառով: Հայտնում էԲՏԱ նախարարությունը:

TEAM Telecom Armenia – 5 բջջային կայան չի աշխատում։ Օպտիկական կապը դեռ չի վերականգնվել՝ ճանապարհի փակ լինելու պատճառով։

Ռոստելեկոմ (OVIO) – Կապի ցանցն ամբողջությամբ վերականգնվել է։

Վիվա-ՄՏՍ – Ալավերդի քաղաքում բջջային կապը գործում է, 3 բջջային կայան դեռ չեն վերականգնվել (Օձուն, Աքորի, Կաճաճկուտ):

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակում է օպերատիվ կապի մեջ գտնվել ինչպես տեղի ունեցած հեղեղումների հետևանքները վերացնելու նպատակով ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբ), այնպես էլ կապի հայաստանյան օպերատորների հետ՝ աջակցելով վերջիններիս առաջացած խոչընդոտների արագ լուծման աշխատանքներում:

Նորություններ