Վերականգնվել է ինտերնետի և հեռախոսակապի վնասված կայանների մի մասը. ԲՏԱՆ
Մայիս 27,2024 14:58
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հրապարակել է ինտերնետի և հեռախոսակապի վերականգնման աշխատանքների վերաբերյալ թարմացված տեղեկություն:
- Ucom – 6 կայան վերականգնել է աշխատանքները, 8-ը դեռ գտնվում են խափանված վիճակում։
- TEAM Telecom Armenia – 8 բջջային կայան դեռևս խափանված է։ Օպտիկական կապը դեռ չի վերականգնվել:
- Վիվա-ՄՏՍ – 3 բջջային կայան վերականգնել է աշխատանքները:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը երեկվանից
շարունակում է օպերատիվ կապի մեջ գտնվել ինչպես տեղի ունեցած հեղեղումների հետևանքները վերացնելու նպատակով ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբ), այնպես էլ կապի հայաստանյան օպերատորների հետ՝ աջակցելով
վերջիններիս առաջացած խոչընդոտների արագ լուծման աշխատանքներում:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
