Նման հիասքանչ բնությունն աղտոտելը լուրջ խնդիր է. Եղեգիսի գեղատեսիլ կիրճ այցելած զբոսաշրջիկներ | Region

Նման հիասքանչ բնությունն աղտոտելը լուրջ խնդիր է. Եղեգիսի գեղատեսիլ կիրճ այցելած զբոսաշրջիկներ

Մայիս 27,2024 21:00

Ավտոմեքենաներից ընթացքի ժամանակ թափվող աղբը Հայաստանում, ցավոք, սովորական երևույթ է շատերի համար։ Դրա արդյունքում ճանապարհների եզրերը լցվում են պլաստիկե կամ այլ՝ բնության մեջ չքայքայվող նյութեր պարունակող աղբով։ Եղեգիսի գեղատեսիլ կիրճում հանգստացող և բնությունը վայելող զբոսաշրջիկները նկատում են աղբը և հենց իրենք էլ հավաքում։

Հերմոնում հանգստացող եվրոպացի Ջեյսին նշում է, որ նման հիասքանչ բնություն ունեցող երկրի բնությունն աղտոտելը լուրջ խնդիր է, և ինքը ամենուր հավաքում է այն և աղբամանը նետում։ Կարծում է, որ այդպիսով օրինակ է դառնում մյուսների համար։

Եղեգնաձորի Ճանապարհաշինական և շահագործման ձեռնարկության աշխատակիցները, ովքեր չցանկացան ներկայանալ, բողոքեցին ճամփեզրերին թափվող աղբի առատությունից։

Հոլանդացի պարուսույց Թինան էլ, ով հաճախ է Հայաստան գալիս՝ հայկական պարերն ուսումնասիրելու, պատմում  է, որ 30 հոգանոց  խմբով Արատեսի ու Հերմոնի ճանապարհների եզրերը մաքրել են, այն հուսով, որ հաջորդ անգամ կգան ու կտեսնեն, որ մարդիկ այլևս աղբ չեն թափել։

 

Արևիկ Դանիելյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից)

 

Նորություններ