Սուրեն Պապիկյանը և Բելգիայի փոխվարչապետը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները
Մայիս 28,2024 13:55

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 28-ին հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ Դավիդ Կլարինվալի հետ:
ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բելգիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:
Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը և նպատակները, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Քննարկվել են նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: