ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիքի մարզ
Մայիս 28,2024 15:44

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչներն ու Հայաստանում Ռումինիայի դեսպան Կոռնել Իոնեսկուն այցելել են Կապանի օդանավակայան, ինչպես նաև Մեղրի և Ագարակ համայնքներ։
Այս մասին նշվում է դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Պատիվ է հյուրընկալել Հայաստանում Ռումինիայի դեսպան, նորին գերազանցություն Կոռնել Իոնեսկուին Սյունիքի օդանավակայանում, Մեղրիի և Ագարակի տարածաշրջաններում։ Շնորհակալ ենք Ռումինիային Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությանը շարունակական աջակցության համար»,- նշվում է գրառման մեջ։