Շարժման անդամները շարունակում են երթը. միակողմանի փակ է Նալբանդյան փողոցը
Մայիս 29,2024 12:19

Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման անդամներն այժմ ՀՀ ՆԳՆ շենքի դիմաց են: ՀՀ Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը Բագրատ Սրբազանին հրավիրում է առանձին հանդիպման ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հետ։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն էլ հայտնել է, որ նախարարը կհանդիպի Սրբազանի հետ, բայց ոչ այս ֆորմատով
Այժմ միակողմանի փակ է Նալբանդյան փողոցը: Նախարարության դիմաց մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված:
Շարժման անդամները շարունակում են իրենց քայլերթը: