Մհեր Գրիգորյանը Իտալիային մաղթել է խաղաղություն ու բարգավաճում | Region

Մհեր Գրիգորյանը Իտալիային մաղթել է խաղաղություն ու բարգավաճում

Մայիս 31,2024 23:17

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Իտալիայի ազգային տոնի՝ Իտալիայի Հանրապետության օրվա կապակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական խոսքով, մաղթել խաղաղություն և բարգավաճում և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդվի հայ-իտալական միջպետական հարաբերություններին՝ դրանք ծառայեցնելով երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը:

Նորություններ