Արատես գյուղի մոտ արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա
Հունիս 04,2024 12:09

Այսօր առավոտյան Վայոց ձորի մարզում արջի հարձակման հերթական դեպքն է գրանցվել: Տուժողը Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղի 38-ամյա բնակիչ Լյովա Վարդանյանն է:
Դեպքի վայր է ժամանել Եղեգնաձորի փրկարարական ջոկատը:
Արջը հարձակվել է, երբ տղամարդն առավոտյան դուրս է եկել Արատես գյուղի մոտ գտնվող դաշտ՝ բոխի հավաքելու: Լյովա Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այս մասին REGIONTV-ին պատմել են տուժածի համագյուղացիները, որոնք ևս պետք է դաշտ գնային՝ բոխի հավաքելու, սակայն դեպքի մասին իմանալուց հետո մտափոխվել են:
Նշենք, որ Եղեգիս համայնքի տարբեր բնակավայրերում պարբերաբար արձանագրվում են մարդկանց վրա արջերի հարձակման դեպքեր: Արջերը վնասներ են հասցնում նաև ընտանի կենդանիներին, մեղվաընտանիքներին ու մրգատու ծառերին:
Նորություններ

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են. Տեղի համայնքապետ
22:05 06-06-2025

Անչափահասների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
20:27 06-06-2025

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում
12:02 06-06-2025