Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հունիս 05,2024 08:30
Երևան քաղաքում՝
Հունիսի 7-ին երեկոյան ժամերին, 8-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հունիսի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Հունիսի 7-ին կեսօրից հետո, 8-ի գիշերը առանձին շրջաններում, 8-ի ցերեկը, 9-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 5-6-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-9-ին աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով։
Երևան քաղաքի հունիսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 35.7°C (2019թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան 2.1°C (1967թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 19.7°C
Նորություններ
Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
15:05 24-11-2024
15-ամյա աղջնակն էներգետիկ ըմպելիք խմելուց հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն
18:02 20-11-2024