Հայաստանը՝ նոր մարտահրավերների առաջ. ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքները. Region 5+ | Region

Հայաստանը՝ նոր մարտահրավերների առաջ. ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքները. Region 5+

Մարտ 12,2022 21:00

Ռազմական գործողություններն Ուկրաինայում շարունակվում են: Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցություններն առայժմ անարդյունք են:

Ռուսական կողմի պահանջները չեն փոխվել. Ուկրաինայի ապառազմականացում, ապազգայնացում,  Ղրիմի ճանաչում  որպես Ռուսաստանի անբաժանելի մաս: Բացի այդ, Մոսկվան պնդում է՝ Կիեւը պետք է ճանաչի  Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը:  Ուկրաինան այս պահանջները համարում է անընդունելի:

Իր բոլոր կործանարար հետեւանքներով հանդերձ պատերազմը շարունակվում է:

Ռուս-ուկրաինական հակամարտությունը Հայաստան է բերել բազմաթիվ ռուսաստանցիների, ուկրաինացիների, ովքեր այստեղ փնտրում են անվտանգություն և հարթակ՝ պատժամիջոցների հետևանքով սահմանափակված գործունեությունը շարունակելու համար:

Հատկապես նրանք, ում աշխատանքն արևմտյան ընկերությունների հետ է, ստիպված են փնտրել այլ երկիր՝ իրենց գործունեությունը շարունակելու համար։ Հայաստանը, որը փորձում է այս կոնֆլիկտում չեզոք դիրքավորվել, այսօր իր հարկի տակ է ընդունում այդ մարդկանց:

Ստեղծված իրավիճակում ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնում Հայաստանը, ի՞նչ խնդիրներ ունեն Ուկրաինայից Հայաստան եկած մեր հայրենակիցները եւ ի՞նչ տնտեսական հետեւանքներ կարող է ունենալ շարունակվող պատերազմը:

Այս եւ այլ հարցեր՝  Region5+-ի դիտակետում:

Նորություններ