Ինչ իրավիճակ է ջրհեղեղի ավերածություններից տուժած Ախթալայում
Հունիս 07,2024 12:01
Ջրհեղեղի գործած ավերածություններից հետո Ախթալան որոշ ժամանակ զրկվել էր արտաքին աշխարհի հետ կապից: Հեղեղումներից 4 օր անց կառուցվեց հետիոտնային կամուրջը, որի միջոցով հնարավոր դարձավ Ախթալա և մեկուսացման մեջ հայտնված մյուս բնակավայրեր հասցնել սնունդ, ջուր, վառելիք և առաջին անհրաժեշտության պարագաներ:
Ինչպես REGIONTV-ի հետ զրույցում նշեց Ախթալայի բնակիչ Սասուն Վարդումյանը, առավել շատ տուժել են կայարանի մոտ գտնվող տների բնակիչները: Նրանց բնակարանները կիսով չափ ջրածածկ են եղել, ավերվել են ամբողջ գույքը, տեխնիկան, այգիներն ու անասնագոմերը: Այստեղ, ի տարբերություն կայարանից կտրված քաղաքի, մինչ օրս վերականգնված չէ ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարումը:
Մանրամասները՝ առանց մեկնաբանության: