Ռուսաստանցիները Հայաստանում. ի՞նչ ակնկալիքներ ունեն նրանք
Մարտ 13,2022 11:37
Ռուս-ուկրաինական հակամարտությունը Հայաստան է բերել բազմաթիվ ռուսաստանցիների, ուկրաինացիների, ովքեր այստեղ փնտրում են անվտանգություն և հարթակ՝ պատժամիջոցների հետևանքով սահմանափակված գործունեությունը շարունակելու համար:
Արևմտյան բազմաթիվ ընկերություններ հեռացել են Ռուսաստանից։
Պատժամիջոցների արդյունքում տուժում է ոչ միայն քաղաքական վերնախավը։
Հատկապես նրանք, ում աշխատանքը արևմտյան ընկերությունների հետ է, ստիպված են փնտրել այլ երկիր՝ իրենց գործունեությունը շարունակելու համար։ Հայաստանը, որը փորձում է այս կոնֆլիկտում չեզոք դիրքավորվել, այսօր իր հարկի տակ է ընդունում այդ մարդկանց: