Թուրքիան և Ադրբեջանը ուզում են Հայաստանին ճնշելու ավելի մեծ գործիքներ ստանալ. թուրքագետ | Region

Թուրքիան և Ադրբեջանը ուզում են Հայաստանին ճնշելու ավելի մեծ գործիքներ ստանալ. թուրքագետ

Հունիս 07,2024 10:56

Թուրքիան ձգտում է Հայաստանի հետ հարաբերություններ կառուցել որպես մի երկրի, որն իրենից փոքր ու թույլ է,-այս մասին REGIONSTV-ի հետ զրույցում հայտնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Թուրքիան ի դեմս Հայաստանի լուրջ վտանգ չի տեսնում, Հայաստանը տեսանելի ապագայում Թուրքիայի համար ռազմական վտանգ չի կարող ներկայացնել. խոսքն այն մասին է, որ փորձում են հնարավորինս մեկուսացնել, շրջափակել Հայաստանին, որպեսզի չունենա զենք, դաշնակիցներ, չկարողանա շատ թե քիչ ապահովել սեփական անվտանգությունը: Թուրքիան ու Ադրբեջանը ուզում են Հայաստանին ճնշելու ավելի մեծ գործիքներ ստանալ»,-նշեց նա:

Ըստ Սաֆրաստյանի ՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու լավագույն պահը չէ, այս ուղղությամբ լուրջ տեղաշարժի հեռանկար չկա:

«Այստեղ շատ կարևոր բացասական դեր ունի Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքականությունը. փորձում են ուժի վրա հիմնվելով՝ իրենց կամքը թելադրել Հայաստանին»,-ընդգծեց թուրքագետը:

Նորություններ