Արամ Ա Կաթողիկոսը ՍԴՀԿ ատենապետի հետ քննարկել է Հայաստանի ներսում տեղի ունեցող վերջին զարգացումները
Հունիս 07,2024 21:31
Արամ Ա Կաթողիկոսն ընդունել է ՍԴՀԿ կեդրոնական վարչության ատենապետ դոկտ․ Համբիկ Սարաֆյանին։ Հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․
«Ուրբաթ, 7 Յունիս 2024-ի առաւօտուն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան կեդրոնական վարչութեան ատենապետ դոկտ. Համբիկ Սարաֆեան, ընկերակցութեամբ նոյն կուսակցութեան Լիբանանի վարիչ մամինի անդամներուն։
Հանդիպման ընթացքին քննարկուեցան Հայաստանէն ներս տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպէս նաեւ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները։ Շեշտուեցաւ Հայաստանը դիմագրաւող ներկայ տագնապներուն դիմաց մեր ազգի ներքին միասնականութիւնը ամրապնդելու հրամայականը»,- նշվում է հաղորդագրության մեջ։