Շիրակի մարզի գյուղերի անմխիթար վիճակը. ի՞նչ ակնկալել կառավարությունից. REGIONTV-ի դեբատ-քննարկումը | Region

Շիրակի մարզի գյուղերի անմխիթար վիճակը. ի՞նչ ակնկալել կառավարությունից. REGIONTV-ի դեբատ-քննարկումը

Հունիս 10,2024 19:24

Որո՞նք են Շիրակի մարզի բնակավայրերում առկա այն հիմնախնդիրները, որոնք հրատապ լուծում են պահանջում: «Թիմ Ռեսուրս» ՀԿ-ի և REGIONTV-ի «Մարզային կյանքն իրականում» համատեղ նախագծի շրջանակում անցկացվել է առաջին դեբատ–քննարկումը, որին հրավիրված փորձագետներն ու գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները փորձել են բնակիչների վեր հանած առավել կարևոր խնդիրներին իրենց լուծումներն առաջարկել:

Ավելի քան 200 բնակչի հետ մեր նկարահանող խմբերի հարցազրույցների հիման վրա Շիրակի մարզի խոշորացված 6 համայնքներում առանձնացվել են հետևյալ խնդիրները. ոռոգման ու խմելու ջրի խնդիր, գյուղատնտեսության ոլորտում լուրջ հետընթաց, ներհամայնքային ու միջհամայնքային ճանապարհների վատթար վիճակ, մի բնակավայրը մյուսին և համայնքային կենտրոնին կապող հանրային տրանսպորտի բացակայություն և այլն:

Այս խնդիրները, ըստ փորձագետներ Լևոն Բարսեղյանի և Սեյրան Մարտիրոսյանի, հիմնարար լուծումներ են պահանջում, բայց կառավարության մոտեցումը միայն կետային է, ինչը բարձր արդյունք ապահովել չի կարող:

 

Նորություններ