Դեբեդի ավերածություններն Ախթալայում. տարեց ամուսինները՝ փաստի առաջ
Հունիս 12,2024 17:00
77-ամյա Լյովա Նալբանդյանը Ախթալայի բնակիչ է: Ջրի տակ անցած նրա տունը, կից կառույցներն ու այգին գտնվում են կայարանամերձ թաղամասում, որը ամենաշատն է տուժել մայիսյան ջրհեղեղից:
Տարեց ամուսինները Դեբեդի վարարման ժամանակ քնած են եղել. նրանց արթնացրել և տնից դուրս են բերել հարևանները: Վերջիններս այսօր էլ կանգնած են Նալբանդյանների կողքին, օգնում են նրանց, մաքրում տան, ավտոտնակի, նկուղների ցեխակույտերը:
Կորուստները հսկայական են, իսկ փոխհատուցման հույս չկա. ինչպես տուժածն է կարծում՝ փոխհատուցումը մասնակի կլինի միայն, շատ քիչ, քանի որ պետության հնարավորությունները սուղ են:
Տեսանյութը՝ առանց մեկնաբանության:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
