11 անձից բաղկացած մի ընտանիքի պատմություն, որը Բերձորից տեղափոխվել է Գորիս
Մարտ 29,2022 20:40
11 անձից բաղկացած Ստեփանյանների ընտանիքը 44-օրյա պատերազմի ընթացքում Բերձորից տեղափովել է Գորիս։
Մինչև վերջերս կառավարության տարբեր նախագծերով , ինչպես նաև բարեգործական կազմակերպությունների աջակցության շնորհիվ սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների կարիք չեն ունեցել, իսկ այժմ երբ որևէ օգնություն չեն ստանում, բազմանդամ ընտանիքը ստիպված է ինքը ձեռք բերել։
Հայաստանում վերջերս տեղի ունեցած թանկացումների ֆոնին նրանց ընտանիքը նույնպես սննդամթերք է պահեստավորել։ Գորիսի մամուլի ակումբի մեր գործընկերների անդրադարձը: