Գյուղացիները քանդում են այգիները. ի՞նչ սպասել գյուղատնտեսական արտադրանքի շուկայում | Region

Գյուղացիները քանդում են այգիները. ի՞նչ սպասել գյուղատնտեսական արտադրանքի շուկայում

Մարտ 31,2022 15:47

Ինչի՞ սպասել գյուղատնտեսական արտադրանքի շուկայում: Ի թիվս այլ թանկացումների, պարարտանյութի և դիզելային վառելիքի պարագայում ևս գնաճ է արձանագրվել: Մեկ պարկ պարարտանյութը շուկայում 21-25 հազար դրամ է վաճառվում, 1 լիտր դիզվառելիքը՝ 550 դրամ։ Գյուղացիներից ոմանք քանդել են այգիները, այգեգործությունն, ասում են, ընտանիք չի կերակրում։

Հիշեցնենք, որ նույն պատճառներով հազարավոր հեկտարներով այգիներ քանդվեցին 90-ական թվականներին, և Արմավիրում, օրինակ, խաղողագործությունը նորից սկսեց զարգանալ 2005-2010թթ.-ից։

Այսօր Արմավիրի մարզի խաղողագործները պնդում են, որ խաղողագործությամբ զբաղվելն այլևս եկամտաբեր չէ: Տեսանյութը պատրաստել է Արմավիրի ԱԼՏ հեռուստաընկերությունը:

 

Նորություններ