ՀԿԵ-ն գործարկում է Երևան-Բաթումի-Երևան միջազգային չվերթը | Region

ՀԿԵ-ն գործարկում է Երևան-Բաթումի-Երևան միջազգային չվերթը

Հունիս 18,2024 11:07

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարում է Երևան-Բաթումի-Երևան միջազգային սեզոնային գնացքի գործարկման մասին, որի առաջին չվերթը տեղի կունենա հունիսի 24-ին: Գնացքը կգործի մինչև այս տարվա հոկտեմբերի 1-ը։

Բաթումի գնացքը Երևանից մեկնելու է երկու օրը մեկ։ Ամառային սեզոնի ընթացքում Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով երթևեկությունը դադարեցվել է, Թբիլիսի հնարավոր կլինի հասնել Բաթումի գնացքով: Նախորդ տարվա համեմատ ուղևորությունների արժեքը էական փոփոխությունների չի ենթարկվել։ Լրացուցիչ տեղեկատվությանը, ինչպես նաև տոմսերի գներին կարելի է ծանոթանալ ընկերության կայքում – www.railway.am

2024 թվականի 5 ամիսների ընթացքում ՀԿԵ գնացքներով տեղափոխվել է 217 հազար ուղևոր, ինչը 12% – ով ավելի է 2023 թվականի համանման ցուցանիշից։

Նորություններ