Կոչ ենք անում Հայաստանի իշխանությանը ապահովել անվտանգ աշխատանքային միջավայր ԶԼՄ-ների համար․ IPI | Region

Կոչ ենք անում Հայաստանի իշխանությանը ապահովել անվտանգ աշխատանքային միջավայր ԶԼՄ-ների համար․ IPI

Հունիս 18,2024 11:27

Մամուլի ազատությունը պաշտպանող International Press Institute -ը (IPI) խիստ անհանգստություն է հայտնել հունիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը լուսաբանելիս ավելի քան 10 հայ լրագրողների՝ ոստիկանական ուժերի կողմից վնասվածքներ հասցնելու առնչությամբ:

«Մենք կոչ ենք անում շտապ և մանրակրկիտ հետաքննել այս միջադեպերը, ինչպես նաև կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ապահովել անվտանգ աշխատանքային միջավայր բոլոր լրատվամիջոցների աշխատակիցների համար», – նշվել է հայտարարությունում։ Ըդգծվել է, որ վնասվածքներ են ստացել ABCmedia.am-ի, News.am-ի, Civilnet-ի, Armlur-ի, Mediahub.am-ի աշխատակիցները։

«Իշխանությունները պետք է անհապաղ, մանրակրկիտ և անաչառ հետաքննություն իրականացնեն հունիսի 12-ի իրադարձությունների վերաբերյալ: Անկախ ցույցերի բնույթից՝ իրենց աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ցանկացած չափից ավելի ուժի կամ բռնության կիրառումն անընդունելի է: Յուրաքանչյուր ոք, ով պատասխանատու է ավելորդ ուժի կիրառման համար, պետք է պատասխանատվության ենթարկվի»

IPI-ի փոխտնօրեն

Նորություններ