Պապիկյանը Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարարին է ներկայացրել ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը
Հունիս 20,2024 21:35
Լյուքսեմբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը հունիսի 20-ին հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պաշտպանության նախարար Յուրիկո Բակեսի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև դեսպան Տիգրան Բալայանը։
«Քննարկել ենք տարածաշրջանային անվտանգությանն ու պաշտպանության բնագավառում Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև համագործակցության հեռանկարներին, նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
Ներկայացրել եմ ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը»,- ասված է նախարարի Ֆեյսբուքի գրառման մեջ։