Եթե Ադրբեջանը գնա նոր ագրեսիшյի, փշալարը նրան չի կանգնեցնելու. քաղաքագետ
Բոլոր քաղաքակիրթ երկրները սկզբում հաստատում են դիվանագիտական հարաբերություններ, հետո միայն աստիճանաբար գնում են սահմանազատման: RegionsTV-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Աննա Կարապետյանը՝ անդրադառնալով Տավուշից սկսված գործընթացին:
«Սկզբունքը պետք է լինի ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի բոլորի համար հնարավորինս հարմար լինի, լուծված լինեն կենսական խնդիրները: Հայաստանի և Ադրբեջանի պարագայում ունենք ուժի սպառնալիք և դրա պայմաններում իրականացվող սահմանազատում»,-նշեց Կարապեյանը՝ հիշեցնելով, որ անգամ մարդկանց արոտավայրերի հարցը հօգուտ Հայաստանի չի լուծվում:
Բաքուն, ըստ Կարապետյանի, ընդամենը ցանկանում է Հայաստանի համար ստեղծել նոր խնդիրներ, գյուղացիների համար ավելի զգալի դարձնել վտանգը, այս սահմանզատումը համագործակցային պայմաններում չի իրականացվում:
«Եթե Ադրբեջանը գնա նոր ագրեսիայի, այդ փշալարը նրան չի կանգնեցնելու, հետևաբար՝ Հայաստանը որևէ անվտանգության հարց չի լուծում, ընդամենը բավարարում է Ադրբեջանի պահանջները»,-ընդգծեց Կարապետյանը:
Նրա խոսքով՝ խնդիրը ոչ թե սահմանազատումն է, այլ դրա պայմաններն ու երաշխիքները: