Հայ կինը մարտի դաշտում և թիկունքում. մարդկային պատմություններ
Ապրիլ 09,2022 21:00
Ահարկու պատերազմը կնոջ դեմք չունի, բայց առանց կնոջ էլ դժվար է թե՛ ռազմի դաշտում, թե՛ թիկունքում:
«Region 5+» հաղորդաշարի այս թողարկման հերոսները մարտի դաշտ գնացած և թիկունքն ամուր պահող կանայք են:
Չմոռանալ պատերազմի մասին նշանակում է ապրել ատելության մթնոլորտում, մոռանալ պատերազմի մասին կնշանակի սպասել նորին: Հայ ժողովուրդը պատերազմի մասին մոռանալ չի հասցնում. մշտապես հյուծիչ պատերազմների թատերաբեմում ենք եղել: Իսկ հայ կինը շարունակաբար իր ուսերին է կրել պատերազմի արհավիրքը:
Հիշենք Արցախյան ազատամարտը: Բազմաթիվ հայ կանայք այդ ժամանակ էլ կամավորական ջոկատների կազմում էին, տղամարդկանց հետ՝ առաջնագծում: Վերջին պատերազմն էլ բացառություն չէր: