Արոտավայրերի բացակայություն, հին ջրհորներ ու մշակույթի տան տանիքին աճած ծառեր. սահմանամերձ Երազգավորս գյուղը | Region

Արոտավայրերի բացակայություն, հին ջրհորներ ու մշակույթի տան տանիքին աճած ծառեր. սահմանամերձ Երազգավորս գյուղը

Հունիս 25,2024 21:01

Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Երազգավորս գյուղը 1980-ականներին է հիմնադրվել: Նախկին գյուղը, Ախուրյանի ջրամբարի կառուցմամբ պայմանավորված, տեղափոխվել է:

Հիմնադրումից հետո, 10 տարվա ընթացքում  Երազգավորսում շատ ավելի մեծ աշխատանք է կատարվել, քան հաջորդած 30 տարիներին, երբ ամենաակնառու իրադարձությունը Երազգավորսի և հարևան գյուղերի  հսկայական ոռոգման ցանցի ապամոնտաժումն էր, որը թեև կատարվեց փաստաթղթավորված, բայց ջրախողովակները տեղափոխվեցին անհայտ ուղղությամբ: Հետո արդեն տրամաբանությունից զուրկ կլիներ մտածել, որ առանց ոռոգման ցանցի գյուղը կարող է զարգանալ:

Երազգավորսը, Շիրակի մարզի շատ գյուղերի նման, մնաց անլուծելի խնդիրներով բնակավայր. արտագաղթի մեծ ծավալներ, երաշտի ու կարկտահարության հետևանքով անեկամտաբեր գյուղատնտեսություն և այլն: Գյուղում ինչ որ բան փոխելու նախաձեռնողներ էլ  եղան, բայց ձախողումներն ավելի շատ էին:

Նորություններ