Անվտանգ սահմաններ, ջուր, ճանապարհներ, աշխատատեղ. ինչի՞ կարիք ունեն տավուշցիները. հարցումներ | Region

Անվտանգ սահմաններ, ջուր, ճանապարհներ, աշխատատեղ. ինչի՞ կարիք ունեն տավուշցիները. հարցումներ

Հունիս 26,2024 21:01

Տավուշի մարզի բնակավայրերում և հատկապես սահմանամերձ գյուղերում առաջնային է անվտանգության խնդիրը: Թեև վերջին շրջանում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն լինում, այնուամենայնիվ, ընդհանուր իրավիճակի հետ կապված անհանգստություն կա:

Այժմ Տավուշի մարզում գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ շրջան է. մարդիկ մշակում են իրենց այգիներն ու հողատարածքները՝ բախվելով առօրյա տարբեր խնդիրների:

Ինչի՞ կարիք ունեն տավուշցիները, ի՞նչ խնդիրներով են մտահոգված և ինչպե՞ս գտնել դրանց լուծման ուղիները: Գործիքակազմ առաջարկելու և հարցերի պատասխանը ստանալու համար մասնակցեք «Մարզային կյանքն իրականում» նախագծի դեբատ-քննարկմանը, որը կանցկացվի հուլիսի 19-ին՝ Իջևան քաղաքում:

Նորություններ