Հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Խոտ – Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը | Region

Հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Խոտ – Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը

Հունիս 26,2024 21:51

Այսօր հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Խոտ – Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը: Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից։

«Բացի այդ, սելավը վնասել է նաև բնակավայրի խմելու ջրի խողովակները։ Իրականացվում են քայլեր ճանապարհի երթևեկելիությունը վերականգնելու, վնասված խողովակները վերականգնելու ուղղությամբ»,- նշված է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։

Նորություններ